Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 12-ին, ժամը 17.20-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Արտյոմ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. հունիսի 13-ից Մինսկ քաղաքի ՆԳԳՎ ՔՀՎ-ի կողմից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 328 հոդվածի (թմրանյութերի վաճառք` կազմակերպված խմբի կողմից) 4-րդ մասի մեղադրանքով: