News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Թուրքիայի խորհրդարանում կուսակցությունների դաշինքների հետ կապված օրինագծի քվեարկության ժամանակ իշխող «Արդարություն եւ զարգացում»  (AKP)եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորների միջեւ ծեծկռտուք է եղել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանում դաշինքների հետ կապված քվեարկության ժամանակ ընդդիմադիր CHP–ի պատգամավորներից մեկը իշխող կուսակցությանը հիշեցրել է տարիներ առաջ  նախագահ Էրդողանի վիրավորական խոսքերն ուղղված «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիին, որից հետո երկու կուսակցությունների պատագամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել։

Նշենք, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում»  եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները 2019–ի խորհդարանական եւ նախագահական ընտրություններին դաշինքով են մասնակցելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ