News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 13-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Նշելով, որ այս տարի Հայաստանն ու Մալայզիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նախագահն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջեւ դեռեւս 17-րդ դարից եկող պատմական առնչությունները ամուր հիմք են այդ ջերմ կապերը միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վերածելու համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումն ու ընդլայնումը, որը, Նախագահի համոզմամբ, թույլ կտա նոր լիցք հաղորդել փոխգործակցությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Մալայզիայի միջեւ միջազգային կազմակերպություններում առկա արդյունավետ համագործակցության մասին: Նախագահը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ շարունակել խորացնել փոխգործակցությունը:

Դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս ջանք չի խնայի ամրապնդելու հայ-մալայզիական կապերը՝ հնարավորինս նպաստելով ամենատարբեր բնագավառներում ակտիվ շփումներին, փոխճանաչելիության մեծացմանը եւ համագործակցության զարգացմանը: Հանդիպմանը դեսպանն իր մոտեցումներն ու պատկերացումներն է ներկայացրել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահը ողջունել է դրանք ու ընդգծել, որ դեսպանի գործնական տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, որ, իրոք, առաջիկայում երկկողմ հարաբերություններում ակտիվություն կարձանագրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ