News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետև տնտեսական աճը լավ է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջեւ ունեցած ելույթում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու եւ գործարարների համար առկա հնարավորությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետեւ տնտեսական աճը լավ է: Հայաստանում ո՞ր ոլորտներում կարելի է ներդրումներ անել:  Մենք շատ ունիկալ երկիր ենք այն առումով, որ մեր հարթակի վրա կարողացել ենք համատեղել շատ դեպքերում թվացող անհամատեղելին: Ի՞նչը նկատի ունեմ՝ 3 մլն բնակչություն, ոչ շատ մեծ երկիր, բայց մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ եւ ունենք արտոնյալ առեւտրային ռեժիմներ մտնելու 180 մլն ընդհանուր բնակչությամբ երկրներ, որոնց չափերը պատկերացնում եք՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր եւ ունենք GSP+ ռեժիմ: Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է եւ մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն եւ ավելի բնակչությամբ շուկա: Մենք ունենք GSP ռեժիմ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, բազմաթիվ երկրների հետ ստորագրել ենք կրկնակի հարկման մասին համաձայնագրեր, եւ մենք Իրանի հետ սահմանին ձեւավորել ենք ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն է տալիս արտոնյալ մուտք գործել 82,5 մլն բնակչությամբ իրանական շուկա: Այսպիսով, Հայաստանում հնարավոր է բիզնես ձեւավորել եւ մուտք գործել շատ մեծ շուկաներ, որոնց բնակչությունը 1 մլրդից ավելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ