News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, լիբանանցի բիզնես համայնքի ներկայացուցիչների առջեւ ունեցած ելույթում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել գործարարների համար՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ոսկերչություն, թեթեւ արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ: Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ այսօր ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որի նպատակը ոչ թե դաշտի կանոնակարգումն է, քանի որ այն արդեն կանոնակարգված եւ տարբեր օրենքներով պաշտպանված էր, այլ բոլոր պայմանների մեկտեղումը մի փաստաթղթում, որում Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը:

«Մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովում կհաստատենք պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը: Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձեւաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ եւ, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ եւ ավելի քան 18 տոկոս աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր», - ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին,  Doing Business-ի եւ բիզնես հնարավորությունների բնութագրերի վրա. «Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք,  իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան եւ բիզնես հիմնել, ի դեմս կառավարության եւ այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ եւ տրամաբանական»: 

Այնուհետեւ ծավալվել է հարցուպատասխանի ձեւաչափով մտքերի ակտիվ փոխանակություն, որի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել  է հանդիպման մասնակիցների հարցերին՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների, Հայաստան-Լիբանան տնտեսական կապերի ակտիվացման, ՀՀ վարչապետի՝ Լիբանան այցի տնտեսական օրակարգի վերաբերյալ եւ այլն:

 Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաեւ «Հայկական անկյուն»-ում Հայաստանից ներկայացված արտադրատեսականուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ