News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երեւան քաղաքի Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները եւ 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները՝ որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մարտի 14-ից կվերաբացվեն եւ կսկսեն գործել նախկինի պես:

Հիշեցնում ենք, որ Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:

Տպել
Ամենաշատ