Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջըքի շրջանում միջքաղաքային ավտոբուսը բախվել է գազ տեղափոխող վրացական համարանիշերով բեռնատարին, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Օսմանջքըի շրջանում մայրուղով ընթացքող ավտոբուսի վարորդը չի նկատել կանգնած գազ տեղափոխող բեռնատարին եւ բախվել է դրան։ Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել։
Վթարի հետեւանքով մահացել են 13 ուղեւորներ։