News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան դիմել է բրիտանացիներին Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի վերաբերյալ նյութերին ծանոթանալու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նախարարի խոսքով՝ բրիտանացիներին պաշտոնական հայտ է ուղարկվել թունավորման համար օգտագործված նյութին ծանոթանալու համար, որն իբր արտադրվել է Ռուսաստանում: Այս քայլը արվել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի համաձայն:

ՌԴ նախարարը նշել է, որ Լոնդոնից «անհասկանալի պատասխան է ստացվել, որը նշանակում է, որ մեր հայտը մերժվել է»: Լավրովը հավելել է, որ, նորմերի համաձայն, Մեծ Բրիտանիան, «նախքան որեւէ նախապայման առաջադրելը», պետք է դիմեր Ռուսաստանին բացատրություններ ստանալու համար: Այս կապակցությամբ Մոսկվան չի արձագանքի դրանց, քանի դեռ Մեծ Բրիտանիան կատարել է իր պարտավորությունները Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունը շատ հավանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ