News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջ երկու լրջագույն հարցեր են ծառացած՝ պաշտպանության  եւ ղարաբաղյան հակամարտության հարցերը, եւ անհրաժեշտ է այնպիսի կառավարություն եւ վարչապետ ընտրել, որոնք կկարողանան այդ հարցերն ավելի արդյունավետ լուծել։ Այսպիսի կարծիք մարտի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով, վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի մարդ, որը ամբողջությամբ կտիրապետի  պաշտպանության եւ ղարաբաղյան հակամարտության հարցերին, երկրի մյուս խնդիրներին. «Այս համատեքստում Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում»,– Մկրտիչ Մինասյանը։

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, իր հերթին, նշել է, որ մարդիկ, ովքեր ցանկանում են Գլխավոր հրամանատարի պաշտոնում այլ մարդ տեսնել, պարտավոր են հիմնավորել, որքանով է այդ անձը համապատասխանում այդ պաշտոնին եւ Սերժ Սարգսյանը ինչու պիտի զիջի։ Բոլոր քաղաքական ուժերը դա գիտակցում են եւ այդ պատճառով այլընտրանքային թեկնածու չեն ներկայացնում»,– ընդգծել է տնտեսագետը` հավելելով, որ սա քաղաքական ուժերի խնդիրն է, ոչ թե հիվանդ կամ առողջ հասարակության:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կկայանա ապրիլի 17–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ