News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելու «Ելք»–ի մտադրություններին լուրջ չի վերաբերում։ NEWS.am–ի հետ զրույցում պատգակմավորն ասել է, որ  բոլոր հարցերի պատասխանը  տվել են ընտրությունները։

«Կապրենք՝ կտեսնենք, բայց ես չեմ տեսնում  հանրության շրջանում փողոց դուրս գալու տրամադրվածություն։  Հանրության արձագանքը կտեսնեք։ Ես վերջին օրերին եղել եմ  տարբեր տեղերում եւ հակառակը  կասեմ, որ մարդիկ նման տրամադրվածություն չունեն»,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Պատգամավորը հիշեցրել է, որ ընդդիմադիր «Ելք»–ի որոշ օրենսդրական նախաձեռնություններ ողջունում են, պատրաստ են աշխատել ընդդիմության հետ, եթե այն ընթանում է խորհրդարանում։

Նշենք, որ «Ելք» դաշինքում  դեռ քննարկում են Սերժ Սարգսյանի ծրագրերը տապալելու ճանապարհային քարտեզը։ Այսօր եւս «Ելք» դաշինքի խմբակցությունում ժամեր շարունակ քննարկվել է հարցը, մինչեւ շաբաթվա վերջ այս կապակցությանմբ վերջնական դիրքորոշում կլինի։

Տպել
Ամենաշատ