News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայից պահանջել է  տրամադրել այն նյութի նմուշները, որով ենթադրաբար թունավորվել է ԳՀՎ  նախկին գնդապետ Սերգեյ Սկրիալը: Մինչ այդ Ռուսաստանը չի արձագանքելու Լոնդոնի վերջնագրին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Այս մասին ՌԴ ԱԳՆ-ն ասել է Ռուսաստանում Բրիտանիայի  դեսպան Լորիա Բրիստոուին: Հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը նաեւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «պետք է սկսի գործել Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայով, որը ենթադրում է տեղի ունեցածի համատեղ հետաքննություն, ինչին մենք պատրաստ էինք»: «Առանց այս ամենի, Լոնդոնի բոլոր հայտարարությունները անիմաստ են», - նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

ԱԳՆ-ում հանդիպումից հետո Բրիստոուն հայտնել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին Սկրիպալի գործով որոշումը կհայտնի, միեւնույն ժամանակ Լոնդոնը Մոսկվայից մինչեւ մարտի 13-ը բացատրություն է սպասում: ՌԴ ԱԳՆ-ում Բրիստոուի հանդիպումը մոտ կես ժամ է տեւել, որից հետո կարճ հայտարարություն անելով, նա մեկնել է իրեն ուղեկցող դեսպանատան աշխատակիցների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ շատ հավանական է, որ Մոսկվան ներգրավված է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ