News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցությունում   այսօր՝ մարտի 13–ին  շարունակվել է  Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելու շուրջ քննարկումները։ Մասնավորապես քննարկվում է Ազատության հրապարակում պայքար սկսելու հարցը, որի շուրջ դաշինքը ներկայացնող ուժերի միջեւ հստակ համաձայնություն չկա։ Ժամեր տեւած քննարկումից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռ վերջնական որոշում չունեն, ամեն հարց մանրակրկիտ քննարկում են։

«Ճանապարհային քարտեզը մանրակրկիտ ենք քննարկում եւ, բնականաբար, մեր քննարկումները շատ շահագրգիռ են, եւ ամեն դետալ ու նրբություն բուռն քննարկման առարկա է դառնում։ Սեղանին կա ճանապարահային քարտեզ եւ դրա շուրջ կան նաեւ առաջարկներ։ Նոր առաջարկներկան, եւ մենք  որոշեցինք, այնուամենայնիվ, վերջնական որոշումից առաջ այդ  առաջարկները քննարկել նոր որոշումկայացնել»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակ գործուղվելու շուրջ տարաձայնություններին, ասել է.  «Մենք ոչ թե քննարկում ենք տարաձայնություններն ինչի մասին են, այլ դրանք հաղթահարելու հարցը։ Եւ այնտեղ, որտեղ կա տարընթերցում, փորձում ենք  այդ հարցերը քննարկել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ