Մարտի 13-ին, ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի «Քարի տակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 118-րդ կմ-ին «NISSAN MARCH» մակնիշի 35 GR 610 (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրյա ծառին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: