News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի դատարանը սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի մարմինը հանձնել է դիմումատուներից մեկին՝ Ջեյսոն Ֆրիմենին, ով իրեն նրա թոռն է համարում, հաղորդում է Americaru.com-ը:

Մենսոնի մարմինը մահից հետո գրեթե 4 ամիս գաղտնի տեղում՝ սառույցի վրա են պահել: Նա բնական պատճառներով է մահացել 83 տարեկանում: Նրա մարմնի համար նաեւ այլ  հավակնորդներ են եղել: Մասնավորապես Մաքլ Բրուները պահանջում էր փոխանցել մարմինն իրեն, քանի որ, նա իբրեւ թե իր որդին է:

Մենսոնին ցանկանում էր թաղել նաեւ նրա ընկերը՝ Մայքլ Չենելսը, որը հավաքում է նրա հետ կապված իրերը:

Դատավոր Ալիս Նայթը ընտրել է Ֆրիմենին: Նա ասել է, որ պատրաստվում է դիակիզել իր պապի մնացորդները եւ այլ թեկնածուներին կանչել հուղարկավորությանը: Հետագայում դատարանը պետք է որոշի, թե նրանցից ով Մենսոնի ունեցվածքի իրավունքները կստանձնի:

Հիշեցնենք, որ Չարլզ Մենսոնը եւ նրա «ընտանիքը» մեկ գիշերում դաժանորեն տանջվելով մահվան էին հասցրել մի քանի մարդկանց, այդ թվում` ռեժիսոր Ռոման Պոլանսկու հղի կնոջը, հոլիվուդյան աստղ Շերոն Թեյթին:

Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը մահվան շեմին է. մի քանի փաստ նրա արտասովոր կյանքից (ֆոտո)

Մահացել է հայտնի սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ