News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի իշխանությունները կիսամերկ պարողների ելույթներով տեսանյութի հրապարակումից հետո Բեյրութում գիշերային ակումբ են փակել, հաղորդում է AP-ն:

Բեյրութի քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ ակումբը փակվել է, քանի որ այն չունի լիցենզիա եւ ելույթներ են եղել, որոնք խախտել են «պարկեշտություն եւ հասարակական բարոյականությունը»: Լիբանանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ակումբը «պոռնոգրաֆիկ պարերի» պատճառով իր հրամանով փակվել է:

Քաղաքապետարանի ղեկավար Զիյադ Չեբիբը հայտարարել է, որ, չնայած իր ազատությանը, Լիբանանը  «պահպանողական հասարակություն է  մնում»:

Ակումբն իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել եւ պարերի համար մեղադրել է պարողներին՝ Լոնդոնի գիշերային ակումբի կատարողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ