News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջինա Հասպելը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, բավական հակասական անցյալ ունի, ինչի պատճառով նա ստիպված կլինի Սենատում լսումների ժամանակ խիստ ընդունելության արժանանալ: Ադեն հիմա որոշ դեմոկրատներ հայտարարում են, որ նրա դեմ են քվեարկելու: Սակայն եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունը, Հասպելը կդառնա առաջին ԿՀՎ կին ղեկավարը:

Նախկինում նա ԿՀՎ փոխտնօրեն էր եւ գլխավորում էր ամբողջ աշխարհում գաղտնի լրտեսական գործողությունները:

61-ամյա Հասպելը 1985-ին սկսեց աշխատել ԿՀՎ-ում եւ միաժամանակ մի քանի պետություններում վարչության ղեկավարի պաշտոն էր զբաղեցնում:

Նա եղել է Ազգային գաղտնի ծառայության փոխտնօրեն եւ 2013 թվականին դարձել է ծառայության տնօրեն: Սակայն, նրան արագ փոխարինեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հարցաքննության ընթացքում նրա դերակատարության վերաբերյալ հարցեր առաջանալուց հետո, որոնց ընթացքում կիրառվել էին խոշտանգումներ:

Սակայն Թրամփի գալուց հետո, ով հավանություն էր տալիս նման հարցաքննման մեթոդին, նա կրկին առաջնորդի դեր ստացավ:

Նրա նշանակումը ԿՀՎ տնօրենի պաշտոնում ամերիկյան հետախուզության շատ բարձրաստիճան անձանց հավանությանն է արժանացել:

 «Կատվի աչք»

2000-ականների սկզբին Ջինա Հասպելը ղեկավարում էր Թաիլանդի տարածքում ԿՀՎ կողմից ստեղծված ահաբեկչության մեջ կասկածվողների գաղտնի բանտը:

Թաիլանդական բանտում, որը հայտնի է որպես «Կատվի աչք», ինչպես եւ այլ նման հաստատություններում, կիրառվում էին  «հարցաքննության անցկացման ընդլայնված տեխնիկաներ», պարզ ասած, կտտանքներ:

Բանտարկյալներին ծեծում էին, զրկում քնից եւ ջրահեղում նմանակում: «Կատվի աչքի» բանտարկյալների թվում Աբու Զուբեյդան էր, որը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունում ղեկավար պաշտոն ուներ:

«Կատվի աչքի» բանտարկալների կտտանքները նկարահանվում էին: Ընդհանուր առմամբ մոտ 92 նման տեսագրություն է արվել:

2005-ին ԿՀՎ փոխտնօերն Խոսե Ռոդրիգեսը հանձնարարել էր վերացնել հարցաքննությունների տեսագրությունները:

Ըստ լրատամիջոցների՝ տեսագրությունները ջնջելու հրամանը տվել էր Հասպելը, որը 2003-ից գլխավորում էր Ռոդրիգեսի կառույցը:

Բանտարկյալների նկատմամաբ «հարցաքննության հատուկ մեթոդների» կիրառումը չի խախտել օրենքները, քանի որ այն հավանության են արժանացրել ԱՄՆ իշխանությունները, բայց տեսագրությունների վերացումը քրեական հետաքննության առիթ էր դարձել: 2010-ին առանց մեղադրանքներ ներկայացնելու գործը փակվել էր:

Ըստ AFP-ի, Meduza-ի նյութերի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ