News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի եւ, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ եւ ներկայացվի հասարակությանը:

Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի եւ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման եւ գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու եւ գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել եւ իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:

Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները եւ իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը եւս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, եւ Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:

Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների եւ զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է եւ ծառայում է նպատակին:

Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր եւ հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող եւ այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:

«Անցնելու է եւս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ եւ՛ ուշադրությունն է շատ լինելու, եւ՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, եւ դա հրապարակումներից էլ է երեւում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաեւ նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:

Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ եւ ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձեւ շատ կարեւոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, եւ պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ