News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննարկել ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումը:

Ըստ Սպիտակ տան՝  հեռախոսազրույցի ընթացքում, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է իր  ամենամտերիմ դաշնակցի հետ եւ պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Բրիտանիային հետաքննության գործում: Թրամփը համաձայնել է Մեյի հետ, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է «հստակ պատասխաններ» տա այն մասին, թե ինչպես է «քիմիական զենքը, որը մշակվել է Ռուսաստանում, հայտնվել եւ օգտագործվել  Մեծ Բրիտանիայում»: Երկու ղեկավարները համաձայնել են անհրաժեշտ միջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր օգտագործում են «այդ սոսկալի զենքը՝ կոպտորեն խախելով միջազգային նորմերը»:

Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ շատ հավանական է, որ Մոսկվան ներգրավված է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր

Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը

Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

Նախկին գնդապետ Սկրիպալի թունավորման վայրում աշխատող փրկարարները հիվանդանոցում են հայտնվել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ