News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Աշխարհում այսօր նշվում է ամենից արտասովոր տոներից մեկը՝ π թվի միջազգային օրը (International π Day): Առաջին անգամ օրը նշվել է 1988 թվականին, Սան Ֆրանցիսկոյի Էքսպլոռատորիումի գիտահանրամատչելի թանգարանում:

Ոչ պաշտոնական այս տոնը դրանից մեկ տարի առաջ ստեղծել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարրի Շոուն, ով նշել է, որ ամերիկյան տարեթվերի համակարգում (ամիս/օր) մարտի 14-ը՝ 3/14, համընկնում է «π» թվի առաջին հատվածի հետ՝ π = 3.14... Այս արտասովոր թվին մենք բախվում ենք դեռեւս դպրոցի կրտսեր դասարաններում:

Որոշ մասնագետներ կարծում են, որ թիվը բացահայտել են բաբելոնյան մոգերը: Այն օգտագործվել է հանրահայտ Բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ: Սակայն π թվի՝ ոչ բավարար հստակությամբ հաշվարկման արդյունքում նախագիծը տապալվում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ