News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել ինտերնետ մատարարարողների շրջանում՝ Հայաստանի ողջ տարածքով 100 մեգաբիթ արագությամբ հեռահաղորդակցության օպտիկա-մալուխային ցանց ստեղծելու համար: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով` ցանցի ստեղծումը միտված է վերացնել Երեւանի եւ հեռավոր շրջանների միջեւ առկա ճեղքվածքը, քանի որ նոր ցանցը պետք է արագագործ ինտերնետ ապահովի Հայաստանի բոլոր գյուղերում:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 60-100 մլն դոլար ներդրում կատարել: Ներդրումը կիրականացնի մրցույթում հաղթող մասնավոր ընկերությունը։ Կառավարությունը ձեռնպահ կմնա միջոցներ ներդնելուց, որպեսզի, ըստ Ա. Գրիգորյանի, մրցակցության անհավասար պայմաններ չստեղծվեն:

«Հաղթող ընկերությունը կստեղծի ցանցը եւ այն վարձակալության կտա, որից կարող են օգտվել արդեն տարբեր ընկերություններ։ Հաղթող ընկերությանը կարգելվի միայնակ շահագործել ցանցը, որպեսզի մենաշնորհ չստեղծվի»,-ասաց Ա. Գրիգորյանը:

Ներկայումս որոշ ընկերություններ առաջարկում են 100 մեգաբիթ արագությամբ ինտերնետ, սակայն ամբողջական ծածկույթ չեն ապահովում: Կառավարության այս ծրագիրը նպատակ ունի արագագործ ինտերնետը հասանելի դարձնել Հայաստանի ողջ տարածքում։ 

Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ՝ արագագործ ինտերնետի գինը կորոշի շուկան:

Նախատեսվում է մրցույթի արդյունքները ամփոփել առաջիկա ամիսներին, հնարավոր է՝ մինչեւ գարուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ