News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի է ունենում Քրեական օրենսգրքի նախագծի կլոր սեղան–քննարկում:

Քննարկումը կազմակերպվել է ԵՄ–ի եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում։ 2015 թվականից ի վեր ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, այդ աջակցությունն իրականացվում է քննարկումների, աշխատանքային խմբի անդամների եւ միջազգային փորձագետների հանդիպումների, քրեական օրենսգրքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ տրամադրման, Եվրոպական չափանիշներին եւ ՄԻԵԴ նախադեպային վճիռներին համապատասխանեցման միջոցով:

Քննարկմանը մասնակցում են ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Քննարկման թեման քրեական օրենսգրքի նախագծի դրույթների, արարքի որակավորման եւ դրա հետեւանքների ձեւակերպման եւ սահմանման, արարքի քրեականացման եւ ապաքրեականացման,քրեական պատասխանատվությունից ազատման հարցերն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ