News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում կարող է հեռացնել պաշտոնից նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերին եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը:

CNN- ի աղբյուրի համաձայն՝ Մաքմասթերը «շուտով պետք է հեռանա» նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Որպես նոր թեկնածուներ նշում են Ford-ի փոխնախագահ Սթիվեն Բիգունի, Oracle կորպորացիայի ղեկավար Սաֆրա Կացի, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնի եւ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսի անունները: Հաղորդվում է, որ շուտով կարող է հեռացվել նաեւ ապարատի ղեկավար Ջոն Քելին, փոխանցում է «Գազետա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ