News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի քրեակատարողական համակարգի բարեփոխումներն առավել քան արդիական են: Այս մասին Քրեական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան: Քննարկումը կազմակերպվել է ԵՄ–ի եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում։

Իրավապաշտպանը շեշտել է, որ այս ոլորտը մեծ թվով ռիսկեր է պարունակում:

Քրեական օրենսգիրքը պետք է մարդկանց եւ պետությանը պաշտպանի ոտնձգություններից եւ, միաժամանակ, վերականգնի իրավունքները: Գաղտնիք չէ, որ իրավակիրառ պրակտիկայում կան մեծ խնդիրներ»,–ասել է Արման Թաթոյանը: Առավել ակնհայտ խնդիրների շարքում նա նշել է պայմանական վաղաժամկետ ազատման եւ քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրները: «Պետք է ակտիվորեն կիրառվեն այլընտրանքային մեթոդներ: Գործող ՔՕ–ն հաճախ է լրացվել իրավիճակային փոփոխություններով: Արդյունքում, հակասությունները ավելի են խորացել»,–նշել է նա։

Որպես օրինակ նա  նշել է պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը. «Այն պարբերաբար փոփոխվել է, բայց դեռ չի հաջողվել ստեղծել համապատասխան համակարգ: Ներկա Քրեական օրենսգրքում առկա են նաև արարքի որակավորման խնդիրներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news