News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստան կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին խունացած «Կեսար» աղցան ուտել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Թերթի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի խորհրդարանում: Թրամփը ստիպել է Թիլերսոնին ուտել աղցանը, քանի որ կարծել է, թե հակառակ դեպքում կվիրավորի հյուրընկալող կողմին: «Ռեքս, կե՛ր աղցանը»,-ասել է Թրամփը՝ ինչին պետքարտուղարը պատասխանել է ժպտալով:

The Wall Street Journal-ը գրում է, որ այս դեպքը եւս մեկ ապացույց է, որ երկու պաշտոնյաների միջեւ այդքան էլ լավ հարաբերություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թրամփը պաշտոնանկ է արել Թիլերսոնին՝ պետքարտուղար նշանակելով ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ