News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստատափերի աջակցությանն ուղղված դրամաշնորհներ ստացած ընկերությունները ամենատարբեր ոլորտների գաղափարներ են ներկայացնում: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Մասնավորապես, ունենք մի սարք, որը կոշիկին ամրացնելու միջոցով փորձում են չափել մարդու քաշը, կյանքի մակարդակը: Բացի այդ, ունենք նաեւ շատ բարձր, կիբերանվտանգության կոմպլեքս լուծումներ, որոնք արդեն լուրջ բանակցում են արտասահմանյան ներդրողների հետ»,-ասաց Ենգիբարյանը:

Նրա խոսքով, այսօր մեծ քանակով ներդրողներ, այսպես կոչված, հրեշտակ ներդրողներ Հայաստանում ծրագրեր են փնտրում. «Այսօր հայկական կազմակերպությունների համար ամենակարեւորը այլեւս գումարը չի, այլ գաղափարը, եւ այն թիմը, որը պետք է այն իրականացնի: Արդեն կան հրեշտակ ներդրողներ, որոնք համաֆինանսավորել են ներկայացված ծրագիրը եւ արել ներդրումներ: Հրեշտակներն այն մարդիկ են, որոնք 100-տոկոսանոց բիզնես հետաքրքրություն չունեն, դա խաղ է եւ որոշակի ներդրում:

Մենք ունենք շատ ընկերություններ, որոնք մեր դրամաշնորհին զուգահեռ կարողացել են հրեշտակ ներդրողներ ներգրավել: Դրամաշնորհ ստացած կազմակերպությունները ծրագրի ավարտից հետո չեն դադարեցնում իրենց գործունեությունը: Մենք հնարավորություն ենք տալիս ոչ թե ստացված եկամտով մեքենա գնելու, այլ նորից ներդրում անելու եւ սեփական պրոդուկտ ստանալու համար»,-ասաց Ենգիբարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում մեկնարկել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը, որն ուղղված է տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի եւ գործող ընկերությունների զարգացմանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, մրցույթի երկրորդ փուլն արդեն հայտարարված է, կտրամադրվի 9 դրամաշնորհ՝ 35 հազար եվրոյին համարժեք դրամի չափով: Դիմող կազմակերպությունները պետք է ֆինանսավորեն ծրագրերի 50 տոկոսը: Ծրագրերը պետք է լինեն ոչ ավել, քան 9 ամիս եւ պետք է հիմնականում լինեն նշված ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտներ՝ մեքենայական ուսուցում, արհեստական ինտելեկտ եւ այլն: Այսինքն պարզ ծրագրերով չեն կարող մասնակցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ