News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահացել է մարտի 14-ի վաղ առավոտյան 76 տարեկանում: Ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է  շարժողական նեյրոնային հիվանդության դեմ: Չնայած հիվանդությանը, նա դարձել է իր ժամանակների ամենահարգարժան եւ ամենահայտնի գիտնականներից մեկը: Ներկայացնում ենք Սթիվեն Հոքինգի մասին մի քանի քիչ հայտնի փաստեր:

Նա իր ախտորոշմանը տեղեկացել է 21 տարեկանում, որից հետո բժիշկները կանխատեսել էին, որ նա 3 տարուց ավելի չի ապրի

21 տարեկանում նրա մոտ ախտորոշել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (Լու Գերիգի հիվանդություն), եւ բժիշկները նրա համար ոչ ավելի, քան երեք տարվա կյանք են կանխորոշել: Հոքինգին այս նորությունը հիմնավորապես տհաճ էր, եւ ահա նա կարողացավ ապրել մինչեւ 74 տարի: Մենք, իհարկե, մաթեմատիկոսներ չենք, սակայն դրանից հետո անցած 53 տարին ակնհայտորեն ավելի շատ է, քան 3 տարին:

Նա ամուսնացել է 2 անգամ եւ երեք երեխա ուներ

Սթիվեն Հոքինգը միայնակ հանճարի կերպար ունի, սակայն իրականում (զուտ վիճակագրորեն) երկու անգամ ամուսնացել է եւ նույնիսկ երեք երեխա ունի: Հավանաբար, տիեզերքի իրական բնույթի մասին տեսական բանավեճերը հզոր աֆրոդիզիա՞կ են: Ի դեպ, նրա երեխաները հանճարեղությամբ դեռեւս իրենց հորը չեն գերազանցել, սակայն դուստրը՝ Լյուսին, նրա ղեկավարությամբ, այնուամենայնիվ, գիրք է գրել գիտությամբ հետաքրքրվող երեխաների համար:

Նա լքել է իր առաջին կնոջը, ինչով քիչ էր մնում նրան ինքնասպանության փորձի հասցներ

Ըստ երեույթին, դժվար է Սթիվեն Հոքինգին սիրելը: Նրա առաջին կինը՝ Ջեյնը, ոչ միայն մեծացրել է իրենց երեք երեխաներին, այլեւ մշտապես խնամել Սթիվենին: Երբ Հոքինգը հանրահայտ դարձավ, ամուսինները սկսեցին իրարից հեռանալ, մինչեւ Ջեյնը զգաց, որ ինքն ու երեխաները դարձել են նրա սոսկ լրացումը: Ավաղ, սակայն շուտով Հոքինգը նրան լքեց հանուն իր բուժքույրերից մեկի, որի հետ հետագայում ամուսնացավ: Ջեյնն այնքան ճնշված էր, որ նույնիսկ մտորում էր ինքնասպան լինելու մասին: Ի դեպ, Հոքինգը հետո երկրորդ կնոջից էլ բաժանվեց:

Նա պաշտում էր Սուպերմենին եւ Լոիս Լեյնին

Սթիվեն Հոքինգը մի անգամ խոստովանել է, որ կցանկանար Սուպերմենի ուժն ունենալ, իսկ երբ ավելի երիտասարդ էր, նույնիսկ սիրահարված էր Լոիս Լեյնին, իսկ ավելի ճիշտ՝ Մարգո Քիդերին, որը Քրիսթոֆեր Ռիվի հետ «Սուպերմեն» ֆիլմում կատարել է Լոիս Լեյնի դերը: Ինչ-որ իմաստով Հոքինգին եւս կարելի է սուպերմեն անվանել:

Նա խոսում էր այտերի մկանների օգնությամբ

Սթիվեն Հոքինգը բացարձակապես զրկված էր շարժունակությունից: Չնայած, ոչ ամբողջությամբ: Նրա այտերի մկանները շարժվում էին, որոնց օգնությամբ էլ նա շփվում էր: Նա հատուկ սարք ուներ, որը սինթեզում էր նրա խոսքը, այնպես որ՝ դա կարելի էր անվանել յուրահատուկ մոգություն ըստ Սթիվեն Հոքինգի: Ի դեպ, խոսքի սինթեզատորը նրա համար մշակել էր իր երկրորդ կնոջ առաջին ամուսինը:

Նա հավատում էր այլմոլորակայիններին եւ համարում էր, որ նրանք ցանկանում են բոլորիս ոչնչացնել

Հոքինգն, իհարկե, հանճարեղ գիտնական է, ուստի եւ հասկանալի է, որ նա հավատում էր արտերկրյա կյանքի գոյությանը: Ըստ որում՝ նա չէր պնդում, որ այլմոլորակայիններն արդեն մեր շարքերում են կամ որ ՉԹՕ-ները նրանց տիեզերանավերն են: Հոքինգը պարզապես ասում էր, որ ԱՅՆՏԵՂ ինչ-որ բան կա, եւ եթե մենք երբեւէ այլմոլորակայինների գտնենք, ապա ավելի լավ է նրանցից թաքնվել: «Եթե եկվորները երբեւէ մեզ այցելեն, ապա արդյունքն ավելի վատթար կլինի, քան Ամերիկայում ափ իջած Կոլումբոսի դեպքում: Դուք չէ՞ որ հիշում եք, թե դրանից հետո ինչ պատահեց բնիկ բնակչության հետ:

Շոկային համբավ

Հոքինգը շոկային համբավ է ձեռք բերել 1988 թ. ապրիլից հետո, երբ հրապարակվել է նրա «Ժամանակի կարճ պատմությունը» հայտնի գիտական աշխատությունը: Աշխատանքը թարգմանվել է տասնյակ լեզուներով եւ տպագրվել ավելի քան 10 միլիոն օրինակով: Տիեզերքի ամենաանսովոր հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվող հաշմանդամության սայլակին գամված գիտնականի կերպարը ոչ ոքի անտարբեր չթողեց:

Եվ, վերջապես, Ստեֆան Հոքինգի կյանքի մի քանի կանոններ

«Մենք պարզապես կապիկների զարգացած սերունդներն ենք մի փոքրիկ մոլորակի վրա ՝ ոչնչով աչքի չընկնող աստղով: Սակայն մենք ունենք տիեզերքը հասկանալու հնարավորություն: Դա մեզ հատուկ է դարձնում»:

«Մենք կարող ենք աշխարհակարգը կապել Տիրոջ անվան հետ, բայց դա անդեմ Տեր կլինի: Ֆիզիկայի օրենքներում ոչ մի անհատական յուրահատկություն չկա»:

«Գիտելիքի հիմնական թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի պատրանքը»:

«Որտեղ կա կյանք, կա նաեւ հույս»:

«Իմ իրական երազանքն է այնպիսի գիրք գրել, որը վաճառքի կհանվի օդանավակայանում: Բայց դրա համար, կարծես թե, գրքի երեսին հրատարակողը պետք է մերկ կին պատկերի»:

«Ես հավատում եմ Աստծուն, Աստծո ներքո դուք հասկանում եք այն ուժերի մարմնավորումը, որոնք կառավարում են Տիեզերքը»:

«Ամենաբարդ խնդիրը, որին մարդկությունը բախվել է, մեր ագրեսիվ բնազդներն են: Քարանձավային մարդու ժամանակ այդ բնազդներն անհրաժեշտ էին գոյատեւման համար եւ տպված էին մեր ճակատին՝ գենետիկ կոդի մակարդակով, որը թելադրված էր Դարվինի բնական ընտրությամբ: Հիմա, երբ մենք ունենք բոլոր միջուկային զենքերը, մենք այլեւս չենք կարող սպասել, երբ էվոլյուցիան մեզ փրկի մեր բնազդներից: Վախենում եմ, որ մենք պետք է օգտագործենք գենային ինժեներիան»:

«Համացանցում թափառելն այնքան անիմաստ գաղափար է, որքան հեռուստաալիքներն անընդհատ փոխելը»:

«Կյանքը շատ ողբերգական կլիներ, եթե այդքան ծիծաղելի չլիներ»:

«Շատ կարեւոր է չհանձնվելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news