News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինական արտադրանքների վրա նոր մաքսատուրքերի ներդրման դեպքում Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք բազմիցս շեշտել ենք, որ Չինաստանը կտրականապես դեմ է առեւտրում ցանկացած միակողմանի պաշտպանական միջոցներին: Եթե ԱՄՆ-ն, ի վերջո, որոշում կայացնի, որը կվնասի մեր շահերին, ապա, իհարկե, չինական կողմն իր իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լու Կանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում:

Ըստ ԶԼՄ-ների՝ նոր մաքսատուրքերի ներդրման նախաձեռնողը ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ, նախարար Ռոբերտ Լայթհայզերն էր: Տեղեկացվում է, որ ներմուծման այդ մաքսատուրքերը պատասխան կդառնան Չինաստանի կողմից, ինչպես պնդում է ԱՄՆ-ն, ամերիկյան արտադրողների ինտելեկտուալ իրավունքների խախտմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ