News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը մարտի 14-ին Գերմանիայի խորհրդարանի կողմից  չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում: Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի թեկնածությանը կողմ է հանդես եկել 364 պատգամավոր, «դեմ» 315 պատգամավոր է քվեարկլե, 9-ը ձեռնպահ է մնացել, փոխանցում է Deutsche Welle-ն:

Նույն օրը Մերկելը դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից կստանա կանցլերի պաշտոնում նշանակման մասին փաստաթուղթը: Այնուհետեւ բունդեսթագի պատգամավորներին եւ բունդեսրատի անդամների առջեւ տեղի կունենա նոր կառավարության ղեկավարի երդմնակալության արարողությունը: Դրանից հետո նախագահից նշանակման մասին փաստաթղթեր կստանան նաեւ կառավարության անդամները: Նոր կառավարության առաջին նիստը տեղի կունենա չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ