News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ դպրոցականներին հնարավորություն կընձեռնվի արտերկրում ուսումն ավարտել, որից հետո նրանք պետք է ծառայություն անցնեն ՀՀ Զինված ուժերում: Այս մասին հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, առաջարկվում է ավելացնել «կամ օտար երկրներում» բառերը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում բացթողում կա: Մասնավորապես, օտար երկրներում կրթված երեխաների հարցը չի դիտարկվում»,-պարզաբանել է Պողոսյանը:

Ինչպես նշել է պատգամավորը, այդ հնարավորությունն օրենսդրական մակարդակով արդեն տրամադրվել է պետության կողմից, սակայն դա վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում միջնակարգ կրթություն ստացած ավագ դպրոցի աշակերտներին, իսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտասահմանյան դպրոցներում կրթություն ստացած աշակերտները մնացել են օրենսդրության շրջանակներից դուրս։

Ի վերջո, նախագիծը դրվել է քվեարկության, եւ ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նախագիծն ընդունվել է միաձայն:

Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որը անցել է միջնակարգ 12–ամյա կրթության, որի արդյունքում շատ դպրոցականներ դպրոցն ավարտում են չափահաս դարձաձ եւ զինապարտության տարիքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ