News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցածին, որը Մեծ Բրիտանիայում նյարդային համակարգը կաթվածահար անող ուժեղ նյութի ազդեցությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մոսկվայի դիրքորոշումը  շատ լավ հայտնի է, Մոսկվայի դիրքորոշումը դիվանագիտական ուղիներով հասցվել է Լոնդոնին: Եւ այն կայանում է նրանում, ոիր Մոսկվան ոչ մի կապ չունի Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած միջադեպի հետ», - ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը:

«Մոսկվան չի ընդունում բացարձակապես անհիմն, առանց որեւէ ապացույցների մեղադրանքները եւ չի ընդունում վերջնագրի լեզուն»,- հայտարարել է Պեսկովը: «Միեւնույն ժամանակ, Մոսկվան շարունակում է բաց մնալ այս միջադեպի պատճառների հետաքննության հարցում համագործակցության համար, բայց, ցավոք, այս պատրաստակամության հարցում բրիտանական կողմից փոխադարձության չի արժանանում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել առ այն, որ այլ երկրները կհասկանան, որ Լոնդոնը Սկրիպալի հետ միջադեպի համար Ռուսաստանին մեղադրելու որեւէ հիմք չունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ