News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

«Քրեական օրենսգիրքը չափազանց կարեւոր է հանցագործությունների դեմ պայքարում անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,-այսօր Քրեական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով այս նախագծի քննարկումների ժամանակ ամենակարեւորը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցն է, քանի որ այդ համակարգը այսօր մեր երկրում արդյունավետ չի գործում։

Մեր ներկայացուցիչների աշխատանքը պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովներում ցույց է տալիս, որ ակնհայտ ունենք ընկալումների փոփոխության խնդիր: Կան կարծրատիպեր, որ եթե անձը դատապարտված է, ապա նրան վաղաժամկետ ազատելու կարիք չկա։

«Կարեւորագույն սկզբունք կա, որ եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, առաջին օրից սկսած պետք է աշխատանքներ տարվեն նրան ազատ արձակելու նախապատրաստելու համար։ Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի կատարում նրա ազատ արձակելու պատրաստելու ուղղությամբ, հետո հայտարարում, թե նա պատրաստ չէ ազատ արձակման»,-ասաց Թաթոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, պետք է այդ ընթացքում շատ ամուր լինեն ընտանիքի հետ կապերը, պետք է շատ ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աշխատանք կարվի, պետք է աշխատանքի հնարավորություն լինի: ՄԻ պաշտպանը նշեց, որ իրենք օրենսդրական փաթեթ են նախապատրաստում, որով առաջարկում են, որ նախաքննության փաստը չի կարող հիմք լինել կալանավորի՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները հայտնաբերել են «Առինջ մոլ»-ում ավազակային հարձակում կատարողին
Հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը…
Եգիպտոսի դատարանը հաստատել է 13 ոստիկանի սպանության համար 20 դատապարտյալների մահապատիժները
2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Մուրսիի տապալումից մեկ ամիս անց, անվտանգության ուժերը ուժի կիրառմամբ ցրել էին բողոքի ցույցերը, ինչի...
37 ավտովթար 4 օրում. զոհվել է մեկ, վիրավորվել՝ 53 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 183 դեպք...
Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին սեփական նկարով հարվածել են
«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց եւ ես հայտնվեցի շրջանակի մեջ...
«Արթիկ» ՔԿՀ–ում կալանավորի կոշիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել
Դիտաշտարակի ծառայողը նկատել է կասկածելի մեքենա...
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը փոխհատուցելու է պատճառած վնասից 48.5 մլն դրամը
Քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված միջոցառումների արդյունքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն»...
Ամենաշատ
Partner news