News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին Գերմանիայի հարավում գտնվող Ուլմե քաղաքում՝ ոչ հարուստ հրեական ընտանիքում: Գիտնականը ապրել է Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, սակայն միշտ հերքել է, որ անգլերեն գիտի: Էնշտեյնը հասարակական գործիչ-հումանիստ էր, շուրջ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտեր,  գիտությունների բազմաթիվ ​​ակադեմիաների անդամ:

Մեծ հանճարի հայտնագործությունները մեծ զարկ են տվել մաթեմատիկայի եւ ֆիզիկայի զարգացմանը XX դարում: Էյնշտեյնը ֆիզիկայի ոլորտում շուրջ 300 աշխատանքների հեղինակ է, ինչպես նաեւ 150-ից ավել գրքերի հեղինակ՝  այլ գիտությունների բնագավառում: Իր կյանքի ընթացքում նրա կողմից բազմաթից ֆիզիկական տեսություններ են մշակել: Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրը մի քանի ուշագրավ փաստ ենք ներկայացնում աշխարհահռչակ գիտնականի կյանքից:

Փոքր տարիքում Էյնշտեյնն ամենեւին էլ հրաշամանուկ չէր: Հակառակը՝ շատերը կասկածում էին, որ նա լիարժեք երեխա չէ: Դպրոցում, որտեղ տղան չափազանց փակ էր, ծույլ, դանդաղկոտ եւ որեւէ բանի համար ոչ պիտանի, բոլորը ծիծաղում էին նրա վրա: Ուսուցիչներն ասում էին, որ Ալբերտից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Որեւէ սպորտաձեւ չի սիրել, բացի՝ լողից («սպորտաձեւ, որը, ինչպես ասում էր ինքը՝ գիտնականը, նվազագույն էներգիա է պահանջում»), նա խուսափում էր որեւէ ակտիվ գործունեությունից: Մեկ անգամ գիտնականն ասել է. «Երբ ես աշխատանքից տուն եմ վերադառում, ոչինչ չեմ ուզում անել, բացի՝ մտքի աշխատանքից»:

Այդպես էլ դպրոցական ատեստատ չստանալով՝ Ալբերտը ծնողներին համոզեց, որ ինքնուրույն կարող է պատրաստվել Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական ուսումնարան (պոլիտեխնիկ) ընդունվելու համար, սակայն ձախողեց քննությունները:

Վերջապես ընդունվելով պոլիտեխնիկ՝ Ալբերտը շատ հաճախ բաց էր թողնում դասերը՝ սրճարաններում ամսագրեր կարդալով վերջին գիտական տեսությունների մասին:

Դիպլոմ ստանալուց հետո Էյնշտեյնին որպես փորձագետ աշխատանքի ընդունեցին պատենտային բյուրոյում: Հաշվի առնելով, որ տեխնիկական բնութագրերի գնահատումը երիտասարդ մասնագետից 10 րոպե էր խլում, նա հիմնականում զբաղվում է իր սեփական տեսությունների մշակմամբ:

Ասում են, որ Էյնշտեյնն այդքան էլ կոկիկ չէր եւ այս առիթով մեկ անգամ ասել է. «Երբ երիտասարդ էի, իմացա, որ ոտքի բութ մատը միշտ ավարտվում է ծակով գուլպայի վրա: Ուստի դադարեցի գուլպա հագնել»: 

1920-ական թվականներին Բեռլինում քարոզարշավ սկսվեց Էյնշտեյնի դեմ: Հակասեմիտ գիտնականների ելույթներն ու հարձակումներն իրականացվում էին հարաբերականության տեսության քննադատության անվան տակ: Իշխանությունները լռությամբ էին պատասխանում գիտնականի հալածանքներին: 1933 թվականին Հիտլերի՝ իշխանության գալուց հետո Էյնշտեյնը ստիպված էր փախչել Ամերիկա: Նացիստները զայրացած էին, որ գիտնականը իրենց համար հասանելի չէր: Գերմանիայում մնացած նրա բոլոր իրերն ու փաստաթղթերը թալանվեցին եւ ոչնչացվեցին, իսկ տունը առգրավվեց պետության օգտին:

Ալբերտ Էյնշթեյնի խոսքերն այն մասին, որ «եթե երկրում երիտասարդների 2 տոկոսը զինծառայությունից հրաժարվի, ապա կառավարությունը չի կարողանա նրանց դիմակայել, իսկ բանտերում պարզապես տեղը չի բավականացնի», ամերիկյան երիտասարդների շրջանում հզոր հակապատերազմական շարժում է ծնել, որոնց հետեւորդները «2 տոկոս» գրառմամբ կրծքանշաններ էին կրում: 

Ալբերտ Էյնշթեյնն այն մարդկանցից մեկն էր, ում ներկայացմամբ գործարկվել է հայտնի Մանհեթենյան նախագիծը, որի զավակն է դարձել ատոմային ռումբը: 

Էյնշթեյնը Ծխամորճ ծխողների մոնրեալյան ակումբի ցմահ անդամ էր: Նա անչափ հարգալից էր վերաբերվում ծխամորճին եւ համարում էր, որ այն «նպաստում է մարդկության գործերի մասին հանգիստ ու օբյեկտիվորեն դատել»: 

Մերիլին Մոնրոն եւ Ալբերտ Էյնշթեյնը 1950-ական թվականների Ամերիկայի կուռքերն էին: Առաջինը գեղեցկության խորհրդանիշն էր, Էյնշթեյնը հանճարեղության էտալոնն էր: Այդ տարիներին անչափ տարածված էր հետեւյալ անեկդոտը. Ալբերտ Էյնշթեյնը եւ Մերիլին Մոնրոն հանդիպում են բարձրաշխարհիկ ընդունելությանը: «Եթե մենք երեխա ունենայինք,- դիմել է գիտնականին դերասանուհին,- նա կժառանգեր իմ գեեցկությունը եւ քո խելքը: Դա հրաշալի կլիներ»: «Իսկ եթե նա գեղեցիկ ստացվեր, ինչպես ես, եւ խելացի, ինչպես դո՞ւ»,- քմծիծաղ է տվել Էյնշթեյնը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ