News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է կառուցողական եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Կոսաչովը Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից եւ միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից մի քանի շաբաթ անց կրկին հանդիպելու պարոն Կոսաչովի հետ եւ Երեւանում քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Նախագահ Սարգսյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում են բարձր եւ բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ ու արդյունավետ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական եւ հումանիտար:

Ընդգծելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների անընդհատ եւ հետեւողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Հանրապետության նախագահը հավելել է, որ Հայաստանը ցանկանում է կառուցողական եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել բոլոր այն ինտեգրացիոն միավորումների հետ, որոնք կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում: Այս համատեքստում Նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Կոսաչովին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարթակներում արտահայտած նրա օբյեկտիվ դիրքորոշման համար:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում Նախագահ Սարգսյանը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական կապերին եւ համոզվածություն հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների երեւանյան համատեղ նիստերն անցել են բարեկամության, կառուցողական մթնոլորտում, եւ ընդունված որոշումները դրական ազդեցություն կունենան միջպետական հարաբերությունների վրա:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար եւ համակարծիք լինելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ նախագահի տեսակետին, նշել է, որ իր երկրի բարձրագույն ղեկավարության եւ խորհրդարանականների ցանկությունը եւս նույնն է՝ պահպանելու եւ զարգացնելու առավելագույն ակտիվ, պարբերական, բաց եւ բովանդակալից շփումներ հայ գործընկերների հետ: Նա գոհունակությամբ է խոսել նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում հայ եւ ռուս խորհրդարանականների արդյունավետ ու փոխադարձ աջակցության վրա հիմնված համագործակցության մասին:

Կոնստանտին Կոսաչովը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է կառուցողական մթնոլորտում խորհրդարանականների անցկացրած երեւանյան համատեղ նիստերում քննարկված հարցերն ու ընդունված որոշումները՝ միտված երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության եւ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ խորհրդարանական մակարդակով հայ գործընկերների հետ փորձում են լիարժեքորեն իրացնել այն գործընկերային ու բարեկամական մեծ ներուժը, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները ներդնում են երկկողմ հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ