News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Իրաքյան Քուրդիստանի օդանավակայանները պաշտոնապես բացվել են միջազգային չվերթների համար, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Իրաքի վարչապետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին հայտարարել էր միջազգային չվերթերի վերականգնման մասին դեպի Էրբիլի եւ Սուլեյմանի օդանավակայաններ՝ Քուրդիստանի մարզի իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո  նրանց դաշնային իշխանության ենթակայության ներքո վերադառնալու արդյունքում։

Նշենք, որ Իրաքի դաշնային իշխանությունների եւ Իրաքի Քուրդիստանի հարաբերությունները սրվել էին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել  Իրաքի Քուրդիստանի անկախացմանը։ Հանրաքվեից հետո դաշնային իշխանությունները մի շարք պատժամիջոցներ էին սահմանել Քուրդիստանի ինքնավար մարզի դեմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարայում 3 քուրդ երիտասարդների վրա հարձակված ազգայնամոլները ձերբակալվելուց հետո ազատ են արձակվել
Հարձակվողները դանակահարել են...
Ստամբուլում հարձակում են գործել քրդամետ կուսակցության մասնաճյուղի վրա
Հարձակվողը մտել է Ստամբուլի Բահչելիեվլեր թաղամասում գտնվող Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության գրասենյակ եւ սպառնացել․․․
Քաղաքագետ. Թուրքիան կկարողանա գլուխ հանել «քրդական խնդրից» եւ դրանից բխող մարտահրավերներից
Դա, ըստ փորձագետի, պայմանավորված է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններով...
Դեմիրթաշը հակադարձել է Էրդողանին. Միտինգ անենք, ով մի մարդ ավելի պակաս հավաքի, թող թողնի քաղաքականությունը
Էրդողանը հայտարարել էր, թե Սելահաթին Դեմիրթաշն արդեն չունի հանրահավաք անցկացնելու համար բավականաչափ...
Հյուսիսային Իրաքում PKK–ն հարձակվել է թուրքական զորամիավորման դեմ. թուրքական կողմն ունի սպանվածներ
Քուրդ զինյալները հարձակման ժամանակ բռնագրավել են մեծ թվով զինամթերք...
ԶԼՄ․ Թուրքիայում ձերբակալել են Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունեցող 17 անձի
Ձերբակալվածներին տեղափոխել են տեղի ոստիկանական բաժանմունքներ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ