News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը մարտի 8-ին փողոցներում կանանց բաժանել է շուրջ 8.5 մլն դրամի ծաղիկ:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մասնավորապես հայտնել է. «Երևանի քաղաքապետարանի կողմից մրցույթով իրականացված գնման ընթացակարգի արդյունքում Կանանց տոնի՝ մարտի 8-ի տոնական օրը կանանց նվիրելու նպատակով, ձեռք է բերվել 10 հազար հատ ծաղիկ՝ յուրաքանչյուրը փաթեթավորված ու համապատասխան շնորհավորական մաղթանքով բացիկով փակցված, որոնց միավորի արժեքը կազմել է 858 դրամ»:

NEWS.am-ը Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ ապրանքի մատակարարման պայմանագիրը կնքվել է «Է.Ֆ.Դ» ՍՊԸ-ի հետ: Նշենք, որ այս ընկերությանն է պատկանում Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Պասիֆլորա» ծաղկի սրահը: Այդ ընկերությունից նաեւ մինչեւ ապրիլի 7-ը եւս 10 հազար հատ ծաղիկ է գնել քաղաքապետարանը՝ վճարելով եւս շուրջ 8,5 մլն դրամ: Ստացվում է, որ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի համար ծաղիկ բաժանելու համար Երեւանի քաղաքապետարանը 17 մլն 160 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ