News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաեւ հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաեւ կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Խորհրդի անդամները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ընդգծվել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության եւ հասարակական կազմակերպությունների հատուկ ուշադրության կենտրոնում:

Խորհրդում քննարկված հարցերի կապակցությամբ օրենսդրական եւ գործնական բնույթի բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ դրանց իրականացման հնարավոր լուծումներ ձեւավորելու նպատակով։

Տպել
Partner news