News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Թվային Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է 2018 թվականի գործողությունների ծրագիրը:

Զեկուցվել է, որ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջև փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները: Նախատեսվում են նաև կրթության ոլորտի տեսչական գործառույթների թվայնացման համակարգերի, միասնական բողոքարկման «Թեժ գիծ» հարթակի և էլեկտրոնային այլ համակարգերի իրականացում:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համակարգի համակցումը Trade.gov արտաքին առեւտրի ազգային «Մեկ պատուհան» հարթակին, որը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով 10-ից ավելի թույլատրող փաստաթղթերի  և դրանց 40 տարատեսակների տրամադրումը տնտեսվարողին իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում: Համակարգի պիլոտային գործարկումը նախատեսված է հուլիս ամսին, իսկ լիարժեք շահագորրծումը՝ սեպտեմբերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է հիմնադրամի կողմից ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն քաղաքացիներին, այդ թվում՝ բիզնես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն պետք է հետ կանչի Huawei-ի թոփ մենեջերի կալանավորման օրդերը
ԱՄՆ դեսպանին հասկացրել են, որ Պեկինի հետագա քայլերը կախված կլինեն Վաշինգթոնի քայլերից․․․
Տոկիոյում ռոբոտ մատուցողներով սրճարան է հայտնվել
Եթե փորձը հաջողվի, ապա հաստատությունը պաշտոնապես կբացվի 2020 թվականին․․․
Ռուսաստանում հետաձգել են կառավարվող «խելացի» փամփուշտների ստեղծումը
Տեսանելի ապագայում այդ գաղափարի համարժեք իրականացումն անհնար է թվում…
5G-ի աջակցությամբ սմարթֆոնները նոր iPhone-ներից թանկ կարժենան
5G-ով նոր սարքերի արժեքը կտատանվի 725-ից մինչեւ 1455 դոլարի սահմաններում…
Չինաստանը Կանադային լուրջ հետեւանքների մասին է զգուշացրել Huawei-ի ֆինանսական տնօրենին չազատելու դեպքում
ԱՄՆ խնդրանքով Մենի ձերբակալությունը, որը տեղի է ունեցել Վանկուվերում օդանավը փոխելու պահին, նրա օրինական իրավունքների լուրջ խախտում է…
2018 թվականի 10 ամենատարածված Android-սմարթֆոնները
Վարկանիշը գլխավորում է Xiaomi Mi 8 Explorer Edition սմարթֆոնը…
Partner news