News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երեւան քաղաքի Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթեւեկության ուղղության տեղամասում, կավելացվի եւս մեկ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթեւեկություն աջ ուղղությամբ դեպի Սայաթ-Նովայի պողոտա, իսկ 2-րդ (միայն ուղիղ), 3-րդ (ուղիղ եւ ձախ) եւ 4-րդ (միայն ձախ) գոտիներով երթեւեկությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշանների միջոցով՝ ինչպես նախկինում:

Աջ եզրային 1-ին գոտիով անընդհատ դեպի Սայաթ-Նովայի պողոտա երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում են լինել առավել ուշադիր եւ ճանապարհը զիջել Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաները հատող հետիոտներին:

Տպել
Ամենաշատ