News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը  կարծում է, որ չպետք է կենտրոնանալ  2014–ին արված Սերժ Սարգսյանի այն հայտարարության վրա, որ ինքը այլեւս չի առաջադրվելու թե նախագահի, թե վարչապետի պաշտոնում, եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգին։  Պատգամավորը NEWS.am—ի հետ զրույցում ասաց, թե  այդ հայտարարությունը պետք է  դիտարկել տվյալ  ժամանակահատվածում։

Մեր հարցին՝  ի՞նչ է փոխվել դրանից հետո, որ Սերժ  Սարգսյանի  խոստումնազանց լինելը կարող է արդարացված լինել, Ցոլակյանը հրաժարվեց պատասխանել։ Պատգամավորը խուսափեց նշել մեկ  պատճառ, հիմնավորում, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը անհրաժեշտություն է։    

«Քաղաքական պրոցեսները, քաղաքական գործիչների գործունեությունը պետք է այլ կերպ գնահատել, չի կարելի տղայականի վերաբերել։  Քաղաքան գործիչների խոսքը պետք է ժամանակագրության մեջ նայել՝երբ է ասվել ու ինչի համար է ասվել, չեմ կարծում՝ սա էն թեման է, որ  պետք է շատ շոշափվի։ Պետք չի կենտրոնանալ դրա վրա»,–մեկնաբանեց իշխանության ներկայացուցիչը։

 Հարցին՝  կարո՞ղ է նշել  մեկ պատճառ, որ Սերժ Սարգսյանը պետք է ի հեճուկս իր հայտարարության՝ առաջադրվի վարչապետի պաշտոնում, պատգմավորը պատասխանեց. «Ես ասում եմ՝ քաղաքական գործիչները, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց խոսքը այլ ձեւով են մեկնաբանում։ Ես կարծիք չեմ հայտնի որեւէ բանի մասին, երբ որ թեկնածուի մասին դեռ խոսք չկա, առաջադրում չկա։ Երբ որ թեկնածուն առաջադրվի, ես կարծիքս կասեմ՝ ինչու է դա հարկավոր»։

Տպել
Ամենաշատ