News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հաջորդ շաբաթ ԵՄ ղեկավարների գագաթաժողովում կներկայացնի նախկին ռուսաստանցի լրտես Սերգեյ Սկրիպալի վրա հարձակման կապակցությամբ ընդհանուր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

  «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում բրիտանական կառավարության եզրակացություններին... Մենք կներկայացնենք ընդհանուր եվրոպական կարծիքը», - ասել է Մերկելը: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք այժմ չենք կարող խզել բոլոր շփումները: Մենք պետք է շարունակենք շփվել ռուսների հետ՝ չնայած բոլոր տարաձայնություններին », - ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Մեյը Սկիրպալի հարձակման գործում ՌԴ-ին է մեղադրել: Այսօր նա հայտարարել է, որ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի, կկանգնեցնի Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները, կսառեցնի որոշ ռուսական պետական ակտիվներ: Բաց այդ, Բրիտանիայի կառավարությունից եւ թագավորական ընտանիքից ոչ ոք չի գնալու ՌԴ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ