News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագիրը տապալելու նպատակով փողոցային ընդվզում սկսելու հարցը ոչ միայն քննարկվում է խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» դաշինքում, այլ արտախորհրդարանական ուժերի շրջանում։ Արդեն գրել ենք, որ փողոցային  պայքարի է պատրաստվում նաեւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, որին անդամակցում են քաղաքական եւ հասարակական տարբեր գործիչներ։  Ճակատի նախաձեռնող խմբի անդամ, «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ տարբեր ուժերի ու գործիչների հետ հանդիպումները շարունակվում են։ Ասաց՝ երեկ հանդիպել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի  հետ։ Հարցը դեռ քննարկման փուլում է եւ դեռ վաղ է ասել՝ ինչ դիրքորոշում կհայտնի Կոնգրեսը։

 «Հանուն  Հայաստան պետության» ճակատից «Ելք» խմբակցության հետ բանակցությունը  ստանձնել է  Պետրոս Մակեյանը։  Ազատության հրապարակում պայքար ծավալելու հարցի շուրջ  «Ելք»–ում դեռ կոնսենսուս չկա։ Փողոցային պայքարին մասնավորապես դեմ է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի նախագահ Էդմոն Մարուքյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի  վարչապետական ծրագիրը տապալելու հնարավորություն այս պահին չի տեսնում։

Տպել
Ամենաշատ