News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հետ է կանչել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը: Այս մասին ասել է երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Հարրի Ռոկեն, հաղորդում է «Սինխուան»:

«Ես հաստատում եմ, որ նախագահ Դուտերտեն հանձնարարել է գործադիր քարտուղարին ծանուցագիր ուղարկել, որ Ֆիլիպինները որպես անդամ պետություն հետ են կանչում ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը », - ասել է նա:

Նշենք, որ ՄՔԴ-ն Դուտերտեի կողմից թմրանյութերի վաճառքի  դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում արտադատական սպանությունների վերաբերյալ նախնական հետաքննություն է սկսել: Իրավապաշտպանների խոսքով՝ Դուտերետի իշխանության գալուց հետո մոտ 4000 մարդ է սպանվել, որոնք կասկածվում էին  թմրանյութերի օգտագործման կամ վաճառքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ