News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի հետ գաղտնի բանակցություններ է վարել` Փհենյանին փորձելով համոզել դադարեցնել իր միջուկային ծրագիրը, հաղորդում է AFP-ն:

Եվրոպական խորհրդարանի Մեծ Բրիտանիայից պատգամավոր Նիրժ Դեւի գլխավորած խումբը 14 անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախարարների հետ եւ Բրյուսելում առաջիկայում նախատեսում է եւս մեկ հանդիպում անցկացնել:

Պատգամավորները պարբերաբար գաղտնի հանդիպումներ են անցկացրել Բրյուսելում Հյուսիսային Կորեայի հետ, լսելով իրենց խնդիրները եւ փորձելով նրանց համոզել միջուկային պատերազմի վտանգի մասին:

«Մենք միանշանակ ասել ենք նրանց, որ եթե շարունակեն հրթիռային եւ միջուկային ծրագրերը, դա անխուսափելի եւ անսպասելի արդյունքի կհանգեցնի», - ասել է Դեւան:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը կարեւոր դեր է խաղացել բանակցություններին համաձայնելու համար, քանի որ պատժամիջոցների հետեւանքները սկսել են զգալ սովորական մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ