News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակին «Ռոսիա 1» հեռուստալիքով ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ լացացրել են: Սոբչակն իր ընդդիմադիրներին, այդ թվում ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին մեղադրել է, որ նրանք «միայն իրեն են ընդհատում», գրում է «Կոմերսանտը»:

«Ես բողքոքելու եմ ԿԸՀ-ին: Ես սա անարդար եմ համարում: Այս մարդիկ ընդհատում են միայն ինձ: Ես պահանջում եմ վերադարձնել իմ ժամանակը»,— ասել է նախագահի թեկնածուն:

Նա բանավեճի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին մեղադրել է նրանում, որ նա թույլ է տալիս իր ստուդիայում իրեն վիրավորեն: Սոլովյովը նշել է, որ չի կարող ազդել իրավիճակի վրա, քանի որ չի կարող ընդհատել թեկնածուներին:

Սա Քսենիա Սոբչակի եւ Վլադիմիր Ժիրինովսկու մասնակցությամբ առաջին սկանդալը չէ: Մարտի սկզբին «Ռոսիա 1» հեռուստալիքով ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ քաղաքական գործիչները սկսել էին վիճել, որի ժամանակ Ժիրինովսկին կոպտորեն վիրավորել էր Սոբչակին: Վերջինս էլ իր հերթին նրա վրա բաժակից ջուր էր լցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ