Մեքսիկայում կաթոլիկ քահանան տղայի նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար դատապարտվել է 63 տարվա ազատազրկման, հաղորդում է AP-ն` վկայակոչելով իրավապաշտպան խմբերին:
Նշվում է, որ սա Մեխիիկոյում քահանայի դեմ առաջին դատավճիռն է: 72-ամյա Կառլոս Լոպես Վալդեսը ձերբակալվել էր 1,5 տարի առաջ: Բողոքը ներկայացրած տղամարդն ասել է, որ տարիներ են պահանջվել, որ դատախազներին համոզի մեղադրանք ներկայացնել եւ կալանավորել քահանային: