News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայրի բնության մասին ամենահայտնի հանդեսի խմբագրությունը խոստովանել է, որ ռասիստական մոտեցում է դրսեւորել National Geographic-ի տիտղոսաթերթին եւ նյութերում այս տարիներին լուսանկարներ ընտրելիս, հաղորդում է BBC-ն։

Խմբագիրներից Սյուզան Գոլդբերգի խոսքով, պարբերականը «հստակ արհամարհել է ոչ սպիտակ ամերիկացիներին եւ տարածել է բոլոր «առկա կարծրատիպերը»։

Հանդեսի ապրիլյան համարը նվիրված էր տարբեր ռասաներին, արդյունքում խմբագրակազմը խնդրել է պատմաբանին գնահատել նախորդ համարների բովանդակությունը։

130-ամյա ամսագրի որոշ համարներ պարզապես ապշեցրել են։ 1916թ. ավստրալական աբորիգենների լուսանկարի տակ գրված էր. «Հարավային Ավստրալիայի սեւերը։ Այս վայրենիներն ամենացածր ինտելեկտն ունեն մարդկանց մեջ»։

Վիրջինիայի համալսարանի աֆրիկյան պատմության պրոֆեսոր Ջոն Էդվին Մեյսոնի խոսքով, ամսագիրը վերջին հարյուրամյակում բազմիցս է տարածել ռասիստական կարծրատիպերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ