News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն տարի մարտի 15-ին միջազգային հասարակությունը նշում է Սպառողների պաշտպանության միջազգային օրը (World Consumer Rights Day)։ 1961 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ ձեւակերպել է սպառողների պաշտպանության 4 հիմնական կետերը. Անվտանգության իրավունք, տեղեկատվության իրավունք, ընտրության իրավունք եւ լսված լինելու իրավունք:

Ավելի ուշ այդ կետերին ավելացել են եւս 4-ը՝ վնասի փոխհատուցման իրավունք, սպառողական կրթության իրավունք, հիմնարար պահանջմունքների բավարարման իրավունք եւ առողջ շրջակա միջավայրի իրավունք։

Առաջին անգամ տոնը նշվել է 1983 թվականին, երբ այն ընդգրկվել է միջազգային օրացույցի տոնացույցում։ Այդ ժամանակվանից տոնը նշվում է ամեն տարի, ընդ որում ամեն տարի միջոցառումները նվիրված են լինում որոշակի մի թեմայի, որը սահմանում է Սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International, CI)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ