News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի կոշտ կանոնների, այդպիսով մեկնաբանելով «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի արցունքները բանավեճի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե ռուս քաղաքական գործիչը պատրաստ չէ կոշտ կանոնների, ապա ավելի լավ է չսկսի քաղաքական կարիերա»,- ասել է Ժիրինովսկին իր Telegram ալիքով։ Քաղաքական գործիչը նկատել է, որ շատ ավելի հեշտ է որպես լրագրող հարցեր տալ կամ նկարահանվել ժամանցային շոուներում, քանի որ այնտեղ ոչ ոք չի վիրավորի։

Ավելի վաղ նախագահի թեկնածու Կսենիա Սոբչակը արտասվել էր «Ռոսիա 1» հեռուստաալիքի կազմակերպաշ հեռուստաբանավեճի ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր Հեռավոր արեւելք։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

Ընտրողներին իր ուղերձի ժամանակ Սոբչակը նկատել է, որ մյուս թեկնածուները մշտապես ընդհատում են իրեն։ «Այս մարդիկ միայն ինձ են ընդհատում»,- դիմել է նա բանավեճի վարող Վլադիմիր Սոլովյովին, պահանջելով փոխհատուցել ելույթի համար իրեն հատկացված «օրինական ժամանակը»։

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Մաքսիմ Սուրայկինի ելույթից հետո Սոբչակը արցունքն աչքերին ասել է, որ Վլադիմիր Ժիրինովսկին ոչ միայն թույլ չի տալիս , որ ինքը որեւէ բառ ասի, այլեւ վիրավորում է իրեն։ «Ու դուք դա նրան թույլ եք տալիս անել»․- ասել է նա հաղորդավարին։ Այդ ժամանակ Ժիրինովսկին բղավել է «Մանկապարտեզ վերադարձրեք նրան։ Նստացրեք գիշերանոթին ու այդ ժամանակ աղջիկն իրեն լավ կզգա» ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ