News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բիթքոին կրիպտոարժույթը հինգշաբթի առավոտյան փետրվարի կեսից ի վեր առաջին անգամ իջել է 8 հազար դոլար նիշից ցածր՝ այն բանից հետո, երբ Google ընկերությունը հայտնել է, որ ամռանը իր հետ կապակցված ծառայություններում կարգելի կրիպտոարժույթի գովազդը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տեղեկություններով՝ բիթքոինն էժանացել է 14 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,909 հազար դոլարի: Bitfinex բորսայում կրիպտոարժույթն էժանացել է 13,8 տոկոսով՝ մինչեւ 7,847 հազար դոլար, Binance-ում՝ 14,8 տոկոսով, մինչեւ 7,835 հազար դոլար:

Այլընտրանքային կրիպտոարժույթները եւս մինուսով են. Ethereum-ն էժանացել է 15,2 տոկոսով, մինչեւ 588,19 դոլար, Ripple-ն՝ 17,1 տոկոսով, մինչեւ 0,66 դոլար, Bitcoin Cash-ը՝ 15,1 տոկոսով, մինչեւ 886,03 դոլար: CoinMarketCap-ի տեղեկություններով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան կազմում է 314,19 մլրդ դոլար: Կրիպտոարժույթի ամբողջ շուկայի 43 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ