News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն իր «Արեւելյան գործընկերություն» գործիքի շրջանակում Հայաստանին 60 մլն եվրո է տրամադրել պետական համայնքային կառավարման ոլորտի բարեփոխումների համար։ Այս մասին մարտի 15-ին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ «Արեւելյան գործընկերության» «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում ու կայուն զարգացում» թեմատիկ հարթակի «Պետական կառավարման բարեփոխումները» պանելի 14-րդ նստաշրջանի ընթացքում։

Նրա խոսքով՝ այդ գումարից 20 մլն եվրոն հատկացվել է բյուջետային ֆինանսավորմանը։ «Հայաստանի քաղաքացիական կառավարման ոլորտում բարեփոխումներն անցնում են երկրի ակնկալիքներին ու նկրտումներին համապատասխան։ Հայաստանը արմատական բարեփոխումների փուլում է գտնվում ու պետկառավարման ոլորտում վերափոխումները դրանց հիմքն են» ,- նշել է դեսպանը։

Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, իր հերթին, հայտնել է, որ ԵՄ-ն ու հանրապետությունը համագործակցում են երկրում ժողովրդավարական ու սոցիալական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ու օրենսդրական բարեփոխումները, որոնք անցկացվում են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում անցկացված խորհրդատվությունների հիման վրա, նպատակ ունեն ներդնել միջազգային լավագույն փոձը պետական կառավարման ոլորտում՝ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների գործածմամբ։

Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն էլ իր ուղերձում նշել է, որ նոր օրինագծերում ու ենթաօրենսդրական ակտերում ներդրվում է քաղաքացիական կառավարման ոլորտում լավագույն միջազգային փորձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ